Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա
Տարածաշրջան
13:50 08/10/2021
Տարածաշրջան

Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա

Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն հայտարարել է, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա: Այս մասին գրում է Վրաստանի Առաջին Ալիքը։

Ինչպես հայտարարել է Նինո Նիժարաձեն, այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Այս փուլում մեկ երեխա տեղափոխվել է կլինիկա», – ասել է Նինո Նիժարաձեն:

Հիշեցնենք, որ Բաթումիում, մայիսի 26 փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է:

Ըստ Առաջին Ալիքի տեղեկությունների այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  փոքր երեխա:

 

Placeholder