08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով
Օրվա թեմա
12:38 08/10/2021
Հայաստան

08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով

ՀՀ Առողջապահության Նախարարությունից հայտնում են, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին կատարվել է 8576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք: Ունենք 400 առողջացած, 33 մահվան դեպք:

Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  269 874 դեպք, որոնցից  246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 789 088 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է:

Placeholder
08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով