Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Քաղաքական
19:20 08/10/2021
Հայաստան

Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին:Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

 «Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է՝

- անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

- հարգել հրադադարի ռեժիմը

-դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Բասկերի երկրի խորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին