100-ամյա նացիստի դատավարությունը
Իրավունք
09:11 08/10/2021
Աշխարհ

100-ամյա նացիստի դատավարությունը

Ստվարաթղթե թղթապանակով դեմքը փակած 100-ամյա Ջոզեֆ Շուտցը կանգնել է Գերմանիայի Բրանդենբուրգյան դատարանի առաջ։ Եվրանյուզը գրում է, որ նացիստական Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի անվտանգության նախկին աշխատակիցը մեղադրվում է ավելի քան 3,5 հազար մարդու սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:

Զաքսենհաուզենում նացիստները կիրառել են բանտարկյալների զանգվածային ոչնչացման մեթոդներ: Պատերազմի տարիներին այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել ու խոշտանգվել են:

Գործընթացին մասնակցում են զոհվածների հարազատները և ողջ մնացած մի քանի նախկին բանտարկյալներ:

Յոզեֆ Շուտցը երեք տարի ծառայել է որպես պահակ Զաքսենհաուզենում: Նա չի ընդունում իր մեղքը, հրաժարվել է ներողություն խնդրելուց և ցուցմունք տալուց:

Յոզեֆ Շուտցի դեմ քրեական հետապնդումը հնարավոր է դարձել  2011 թվականին Սոբիբորի անվտանգության աշխատակցի դատավարությունից հետո: Հենց համակենտրոնացման ճամբարում ծառայելու փաստն արդեն մեղադրանքի առիթ է:
 

Placeholder
100-ամյա նացիստի դատավարությունը