Ոգեկոչման միջոցառում՝ նվիրված ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին
Հասարակություն
10:30 08/10/2021
Հայաստան

Ոգեկոչման միջոցառում՝ նվիրված ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին

Պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս տեղի է ունեցել զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և «Հայաստանի ազգային հերոս» կոչմանն արժանացած Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված խաչքարի բացում և  լսարանի անվանակոչում։

Արմավիրի մարզպետարանի փոխանցմամբ,  պատահական չէ խաչքարի տեղակայման վայրը, քանի որ Արմավիրի մարզն ու ուսումնական զորմասը անչափ հարազատ են եղել Վահագն Ասատրյանի համար:

Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծումը կատարել է Արմավիրի թեմակալ առաջնորդը, իսկ նրա անվամբ անվանակոչված լսարանի դռները բացել են որդիները:








Placeholder
Ոգեկոչման միջոցառում՝ նվիրված ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին