Բաթումիում տան փլուզման գործով երեք մարդ է բերման ենթարկվել
Տարածաշրջան
10:57 09/10/2021
Տարածաշրջան

Բաթումիում տան փլուզման գործով երեք մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետաքննության շրջանակներում երեք անձ է ձերբակալել՝ բնակարանի սեփականատերը և երկու աշխատող: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ուրբաթ օրը Բաթումիի կենտրոնում փլուզվել է յոթ հարկանի բնակելի շենքի մի մասը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր 4 մարդու մահվան մասին, գերատեսչության ղեկավարի խոսքով՝ երեք երեխա կարող էին դեռ մնացած լինեն փլատակների տակ: Դրանից հետո «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնեց, որ շաբաթ օրը փրկարարները փլատակների տակից հանել են մեկ այլ անչափահասի դի, շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:

«Հետաքննությունը պարզել է, որ Բաթումիի Մայիսի փողոց 26-ում գտնվող բնակելի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը՝ Զ.Բ.-ն վարձել է Խ.Ս.-ին և Գ.Ս-ին բնակարանը վերանորոգելու համար: Անվտանգության կանոնների կոպիտ խախտումնկերով բնակարանում իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 8-ին փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Placeholder
Բաթումիում տան փլուզման գործով երեք մարդ է բերման ենթարկվել