Նարկոլոգն ասել է, թե ալկոհոլի որ չափաբաժինն է անվտանգ առողջության համար
Աշխարհում
18:15 09/10/2021
Աշխարհ

Նարկոլոգն ասել է, թե ալկոհոլի որ չափաբաժինն է անվտանգ առողջության համար

Դաշնային բժշկակենսաբանական գործակալության հոգեբույժ-նարկոլոգ Շամիլ Աբդրաշիտովն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա, բայց մեծահասակների համար կա պայմանական «նորմ»՝ օրական 20 գրամ: Այդ մասին հայտնում է «Փրայմ»-ը:

Նրա խոսքով՝ շատերի համար դա շատ դժվար է հասկանալ և ընդունել, քանի որ ալկոհոլը թույլատրելի և հասանելի է, իսկ դրա վտանգների մասին շատ քիչ տեղեկություններ կան:

Փորձագետը հավելել է, որ այն մարդիկ, որոնք դժվարանում են վերահսկել ընդունվող ալկոհոլի չափաբաժինը, պետք է ընդհանրապես հրաժարվեն ալկոհոլային խմիչքներից՝ կենտրոնանալով առողջ սնվելու և սպորտի վրա:

 

Placeholder