Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
16:40 09/10/2021
Հայաստան
ՊՆ. Երասխում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Placeholder