Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ
Իրավունք
16:11 09/10/2021
ԼՂՀ

Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ

Արցախի ոստիկանությունը Մարտակերտում ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության վերաբերյալ տարածել է նախնական տեղեկություն, որտեղ ասված է.

«Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող   նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից  դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»։

Placeholder
Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ