Facebook-ը շտկել է այն անսարքությոնները, որոնք սոցցանցերում խափանումներ էին առաջացրել
Աշխարհում
13:31 09/10/2021
Աշխարհ

Facebook-ը շտկել է այն անսարքությոնները, որոնք սոցցանցերում խափանումներ էին առաջացրել

Ամերիկյան Facebook ընկերությունը շտկել է այն անսարքությունները, որոնք խափանումներ էին առաջացրել Instagram և Facebook սոցիալական ցանցերի աշխատանքում: Ուրբաթ օրը Twitter-ի էջում ընկերության տարածած հայտարարության մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը, եթե վերջին մի քանի ժամվա ընթացքում չեք կարողացել մուտք գործել մեր սոցիալական ցանցեր: Մենք վերացրել ենք անսարքությունը: Կրկին շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Downdetector ծառայության՝ մինչ այդ, ուրբաթ օրը, ողջ աշխարհում օգտատերերը բողոքում էին Instagram և Facebook սոցիալական ցանցերի աշխատանքի ընդհատումներից:
 

Placeholder