Վրաստանում սուգ է հայտարարվել
Տարածաշրջան
13:20 09/10/2021
Տարածաշրջան

Վրաստանում սուգ է հայտարարվել

Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը հայտարարել է սգո օր։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Բաթումի քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով մահացել է վեց մարդ։

«Ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Ձեզ հետ միասին Վրաստանն ապրում է այս սարսափելի ողբերգությունը։ Իմ որոշմամբ, զոհվածների հիշատակին երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ը կհայտարարվի սգո օր»,- նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նիկոլ Փաշինյանն այսօր նրան ցավակցական ուղերձ է հղել՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում և վերականգնում։

Placeholder
Վրաստանում սուգ է հայտարարվել