Սիրիայի ՀՕՊ-ը Հոմս նահանգում հետ է մղել Իսրայելի օդային հարձակումը
Քաղաքական
10:29 09/10/2021
Աշխարհ

Սիրիայի ՀՕՊ-ը Հոմս նահանգում հետ է մղել Իսրայելի օդային հարձակումը

Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակումը Հոմս նահանգի T-4 ռազմական օդանավակայանի վրա: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ռազմական իր աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել հակառակորդի հրթիռների մեծ մասը: Արդյունքում վեց զինվոր է վիրավորվել, նյութական վնասներ նույնպես պատճառվել են:

Իսրայելի գրոհը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով  21.33-ին:

Placeholder
Սիրիայի ՀՕՊ-ը Հոմս նահանգում հետ է մղել Իսրայելի օդային հարձակումը