Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր․ Զորիկ Պողոսյանի նոր ռեկորդը
Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրի և համաշխարհային ռեկորդ. 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի, անմահ հիշատակին»,- ասվում է հաղորդագրությունում: