Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտարարվել են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները: Այն հանձնվել է երեք ամերիկացի գիտնականների՝ Դեյվիդ Քարդ, Ջոշուա Անգրիստ և Գվիդո Իմբենս, «աշխատանքի շուկայում մեզ նոր հեռանկարներ հաղորդելու համար»:
Քարդը Կալիֆորնիայի համալսարանն է ներկայացնում, մրցանակ ստացել է «աշխատանքի տնտեսագիտության մեջ փորձագիտական ներդրման համար»:
Անգրիստը և Իմբենսը մրցանակի երկրորդ կեսը կստանան «պատճառահետևանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար»:
«Հասարակագիտության շատ կարևոր հարցեր կապված են պատճառականության հետ: Ինչպե՞ս է ներգաղթն ազդում աշխատավարձի և աշխատանքի վրա: Ինչպե՞ս է շարունակական կրթությունն ազդում ապագա եկամուտների վրա: Այս հարցերին դժվար է պատասխանել, քանի որ համեմատելու ոչինչ չունենք: Մենք չգիտենք, թե ինչ կլիներ, եթե ներգաղթն ավելի քիչ լիներ կամ եթե այս անձը չշարունակեր ուսումը», - Vesti.ru-ի հաղորդմամբ, ասվում է հաղորդագրության մեջ:
Այս տարվա դափնեկիրներն ապացուցեցին, որ այս հարցերին կարելի է պատասխանել բնական փորձերի միջոցով. նրանց գիտական մոտեցումը հեղափոխություն առաջացրեց էմպիրիկ հետազոտություններում:
Այս տարվա դափնեկիրներն ապացուցել են, որ այս հարցերին կարելի է պատասխանել բնական փորձերի միջոցով. նրանց գիտական մոտեցումը հեղափոխություն է առաջացրել էմպիրիկ հետազոտություններում:
Ի տարբերություն ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, ինչպես նաև խաղաղության մրցանակների, տնտեսագիտության մրցանակը Նոբելը չի սահմանել, այլ՝ Շվեդիայի բանկը՝ 1969 թ.: Մրցանակի գումարային չափը նույնքան է, որքան մյուսներինը: Այս տարի այն կազմում է 10 մլն շվեդական կրոն և հավասարաչափ կբաշխվի դափնեկիրների միջև: