Գիտնականները նշել են դեմենցիայից պաշտպանող մթերքը
Աշխարհում
17:41 09/10/2021
Աշխարհ

Գիտնականները նշել են դեմենցիայից պաշտպանող մթերքը

Ֆենխոլի բնական միացությունը, որը պարունակվում է ռեհանի տերևներում, կարող է օգնել պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի և հնդիկ գիտնականների խմբին։

Նշվում է, որ ֆենխոլը կարող է նվազեցնել ուղեղի նեյրոտոքսիկության մակարդակը: Գիտնականները նշել են, որ կծու խոտաբույսի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է աղիների մանրէների վրա ազդող մեխանիզմներով:

Հետազոտության ընթացքում մասնագետները ուսումնասիրել են ուղեղի և աղիների միջև մոլեկուլային մակարդակում փոխգործակցությունը՝ որոշելու համար, թե ինչպես դա կարող է ազդել ուղեղի առողջության և ճանաչողական ունակությունների նվազման վրա:

144 հազար բնական միացությունների վերլուծությունից հետո թիմը հայտնաբերել է, որ ֆենխոլը, բուսական ծագման բարդությունը, որը ռեհանին տալիս է իր բուրավետ հոտը, լավագույնս խթանում է որոշակի ընկալիչներին, որն իր հերթին խոչընդոտում է ուղեղի մեջ թունավոր բետա-ամիլոիդային միացությունների կուտակմանը:

Աշխարհում մոտ 24 միլիոն մարդ տառապում է Ալցհեյմերի հիվանդությունից, և սպասվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի յուրաքանչյուր 20 տարին մեկ՝ հասարակության ծերացման պատճառով:

Placeholder
Գիտնականները նշել են դեմենցիայից պաշտպանող մթերքը