Ուկրանիայի ռադայի պատգամավոր Պոլյակովի մարմնում մեթադոն են գտել
Քաղաքական
11:28 11/10/2021
Աշխարհ

Ուկրանիայի ռադայի պատգամավոր Պոլյակովի մարմնում մեթադոն են գտել

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դիտարկում է ուկրաինացի պատգամավոր Անտոն Պոլյակովի մահվան երկու վարկած՝ մետադոնի կամավոր օգտագործումը կամ այդ նյութով միտումնավոր թունավորումը: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»

«Դատաբժշկական փորձագետները հետաքննության մարմիններին հայտնել են, որ մահացածի մարմնում, բացի ալկոհոլի փոքր չափաբաժնից, կա նաև այնպիսի նյութ, ինչպիսին է մեթադոնը: Բայց ինչպիսի՞ մեթադոն է, ե՞րբ է այն մարմին մտել մահվան պահի հետ կապված և ինչպե՞ս է այն ուղղակիորեն ազդել զոհի վրա, դեռ կպարզվի խորը հետազոտություններից հետո»,-«Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ՆԳՆ հաղորդակցության վարչության տնօրեն Արտեմ Շևչենկոն:

Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի երկու վարկած է դիտարկվում:

«Կամ եղել է մահվան հանցավոր բնույթ, կամ ՝ ոչ: Կամ նա ինքն է օգտագործել դեղամիջոց, որը կարող էր մահ պատճառ դառնալ, կամ թունավորել են: Այլ կերպ չի կարող լինել»,-ամփոփել է Շևչենկոն:
 

Placeholder