Խաթիբզադե. Իրանը երբեք չի ընդունի իր սահմանների մոտ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը
Քաղաքական
17:06 11/10/2021
Տարածաշրջան

Խաթիբզադե. Իրանը երբեք չի ընդունի իր սահմանների մոտ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը իր սահմանների մոտ»: Այս մասին գրում է Pars Today-ը։

Այսօր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, ի պատասխան Իրան պրես լրատվական գործակալության հարցին, Խաթիբզադեն ասել է. «Որտեղ էլ որ Սիոնիստական ​​ռեժիմը լինի, բացի անապահովությունից, անկայունությունից և ահաբեկչությունից ոչինչ չի լինի»:

Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ Իրանը ողջունում է այդ երկրում ընտրությունների հաջող անցկացումը, Խաթիբզադեն ասել է, թե «Իրաքը գնում է ժողովրդավարության ճիշտ ուղղությամբ»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրաքում հակաիրանական հենակետերի վրա հարձակման մասին ասել է, որ Իրաքի և Քուրիստանի տարածաշրջանի իշխանություններին բազմիցս փոխանցվել է որ իրաքյան հողի վրա Իրանի դեմ գործող բազաների վրա հարձակումը կապ չունի բարիդրացիության հետ:

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Կասպից ծովում Ադրբեջանի զորավարժություններին, նշելով, որ որոշ զարգացումներ տարածաշրջանը դարձրել են ավելի զգայուն:

«Կարևոր է հասկանալ տարածաշրջանային իրավիճակը և պահպանել մերձկասպյան իրավիճակի սկզբունքները»,-հավելել է նա։

Placeholder
Խաթիբզադե. Իրանը երբեք չի ընդունի իր սահմանների մոտ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը