Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացումը․ Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեքշաբթի կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարման ընթացքը։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հետագա քայլերը՝ կայունության ամրապնդման և տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կքննարկվեն եվրասիական տարածքում երկկողմ հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն մարմիններում փոխգործակցության արդիական հարցեր: