Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը հացադուլի տասներորդ օրը վատացել է։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է նրա բժիշկը Սաակաշվիլուն բանտում այցելելուց հետո։
Նրա խոսքով, քաղաքական գործիչը հրաժարվում է նույնիսկ ընդունել մեղրով հյութ, հիմա նա միայն ջուր է խմում։
Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահը արյան հազվագյուտ հիվանդություն ունի՝ թալասեմիա, որի դեպքում հացադուլը խստիվ արգելված է: Բժիշկն այդ ախտորոշման մասին տեղեկացրել է Սաակաշվիլիի համաձայնությամբ: