Մի հաջողության պատմություն. Խնձորի ինտենսիվ այգի
Տնտեսություն
10:43 11/10/2021
Հայաստան

Մի հաջողության պատմություն. Խնձորի ինտենսիվ այգի

Կոնվերս Բանկը շարունակում է ներկայացնել իր վարկառուների հաջողված պատմությունները։ Այս անգամ բանկի ուշադրության կենտրոնում հայտնվել է ինտենսիվ այգիների հիմնադիր-սեփականատեր կինը՝ Նոնա Հովսեփյանը։

«Ինտենսիվ այգիների հիմնման գաղափարը ծնվեց մոտ 4 տարի առաջ: Քանի որ ինտենսիվ այգիների մշակույթը նորություն էր մեզ համար, և փորձ չունեինք այդ ոլորտում, նախ հիմնեցինք մեկ հեկտար խնձորի այգի: Իսկ մեկ տարի անց որոշեցինք ընդլայնել տարածքը: Կոնվերս բանկի աջակցությամբ այսօր 1  հեկտարը դարձրել ենք  4 հեկտար: Այգին արդեն բերք է տալիս»,-ասում է սեփականատեր Նոնա Հովսեփյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե այգում կարկտապաշտպան ցանց է տեղադրվել և կաթիլային ոռոգման ցանց անցկացվել, ինչի շնորհիվ կարողացել են էականորեն կրճատել ոռոգման ջրի ծախսը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

Այսօր այգում 5 տեսակի խնձոր է աճեցվում: Թեև խնձորը պահանջարկ ունի նաև Հայաստանում, բերքի զգալի մասն արտահանվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կոնվերս Բանկի գյուղատնտեսության վարկավորման պայմանները՝ այստեղ։ 

Placeholder