Կասկածյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ շենքի պատուհանից
Իրավունք
16:51 12/10/2021
Աշխարհ

Կասկածյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ շենքի պատուհանից

Քրեական գործով անցնող ամբաստանյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչության շենքի պատուհանից, որը գտնվում է Նովոսլոբոդսկի փողոցում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է 112 Telegram-ալիքը:

Պարզաբանվում է, որ միջադեպի հետևանքով տղամարդը մահացել է:

Telegram-ալիքի տվյալներով՝ մահացածի անունը Վալերի Կուլիշ է, որը Մոսկվայի ռազմական շինարարական տնօրինության նախկին փաստաբան է եղել: Նախկինում նա խարդախության համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:

Placeholder
Կասկածյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ շենքի պատուհանից