Կառավարության շենքի դիմաց բողոքում են կառուցվելիք բնակելի շենքի խաբված շահառուները
Իրավունք
11:23 12/10/2021
Հայաստան

Կառավարության շենքի դիմաց բողոքում են կառուցվելիք բնակելի շենքի խաբված շահառուները

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք  բազմաֆունկցոնալ բնակելի շենքի շահառուները: Ըստ ցուցարարների՝ կառուցապատողներն արդեն երկու տարի է խաբում են 90 բնակարանատիրոջ  և չեն կառուցում խոստացած շենքը: Նրանց խոսքով իրենք վճարել են բնակարանների գումարը, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել և այս պահին ո՛չ կառուցապատողը կա, ո՛չ էլ տները։

Գնորդ ընտանիքների ներկայացուցիչներն իրնեց խնդրի վերաբերյալ ակնկալում են պատասխաններ ստանալա կառավարությունից: Վերջիններս հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ սպասում են կառավարության ներկայացուցիչների արձագանքին՝ հույս ունենալով, որ իրենց խնդիրը կլուծվի:

 

Placeholder
Կառավարության շենքի դիմաց բողոքում են կառուցվելիք բնակելի շենքի խաբված շահառուները