Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը
Քաղաքական
19:06 12/10/2021
Աշխարհ

Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Սա այս տարի առաջնորդների չորրորդ անձնական հանդիպումն է, գրում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման քննարկումն է։

«Մենք մշտական կապի մեջ ենք հեռախոսով, իհարկե, անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են` ցանկալի արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի: Մենք կխոսենք պաշտոնական և ոչ ֆորմալ պայմաններում, միասին կճաշենք, կքննարկենք ընթացիկ հարցերը,կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մենք կունենանք ԱՊՀ գագաթնաժողով և կքննակենք այս ուղղությամբ մեր փոխգործակցության հիմնական հարցերը», - ասել է Պուտինը։

Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ իր հաճախակի հանդիպումները վկայում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի մասին:

Placeholder
Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը