«Հրապարակ». Գորիսի ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել. Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են
Օրվա մամուլ
09:41 13/10/2021
Հայաստան

«Հրապարակ». Գորիսի ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել. Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թևերը` մարզպետի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջև սև կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը և իր մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել։

Մենք գրել էինք, որ փոխմարզպետի կինը՝ Արմինե Սիմոնյանը, անգամ ստատուս է գրել Խաչատրյանի դեմ. «Էս էն հանրության կողմից ընդունված Վլադիմիրն ա, հա՞, մարդ, որը թալանել ա տամոժնյան, մարդ, որի հայրը ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ ա, մարդ, որը թալանչի ա... մարդ, որի կինը Նիկոլի ճանապարհն էր փակում, հիմա պիտի գա ու Գորիսը թալանի»:

Սակայն գրառումը ժամեր անց հեռացվել է, իսկ կոնֆլիկտը մինչ օրս չի մարում։ Մեր զանգերին Արմեն Խաչատրյանը չպատասխանեց, փոխմարզպետի կինը ևս չարձագանքեց մեր նամակ-հարցադրումներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Գորիսի ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել. Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են