Եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյաններն անմահացել են հանուն հայրենիքի
Օրվա թեմա
09:00 13/10/2021
Հայաստան

Եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյաններն անմահացել են հանուն հայրենիքի

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում բացվել է ղարաբաղյան երրորդ  պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հիշատակին նվիրված հուշակոթող։

Արմավիր մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ հերոս եղբայրների հիշատակը հավերժացնող հուշակոթողը բացել է նրանց հայրը՝ Գեղամ Ղազարյանը, իսկ օծումը կատարել է Արմավիրի թեմի հոգևորական Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը:

Նարեկի աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին, իսկ Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում։

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից 19-ամյա Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ 18-ամյա Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Placeholder