Արա Թարվերդյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից
Մշակույթ
19:16 13/10/2021
Հայաստան

Արա Թարվերդյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից

Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների  և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի  հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանը ազատվել է  ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։։  Այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ից։ 

«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս  հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ  հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով», -աշխատանքային գործընկերների  հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով  գործակցության արդյունավետ չորս տարիների համար։
 

Placeholder