13.10.2021. Արցախում կորոնավիրուսի 36 դեպք է գրանցվել
Տարածաշրջան
14:23 13/10/2021
ԼՂՀ

13.10.2021. Արցախում կորոնավիրուսի 36 դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից  26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝  Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և  3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49  վարակակիր:  Բժիշկները  8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության,  իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14038 քաղաքացու հետազոտություն, որից 1273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
13.10.2021. Արցախում կորոնավիրուսի 36 դեպք է գրանցվել