ՍԴ-ն մերժել է նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը
Իրավունք
09:13 13/10/2021
Հայաստան

ՍԴ-ն մերժել է նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը

Հոկտեմբերի 12-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

«Նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- հայտնում են ՍԴ-ից։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին  ՀՀ նախագահի կայքում հայտարարություն էր ներկայացվել՝ «Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների մասին»։

 

Placeholder
ՍԴ-ն մերժել է նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը