Իրանի գլխավոր դատախազ. Վերջին դեպքերը մեզ ստիպում են՝ Հայաստանի հետ շփումներն ավելի զարգանան
Քաղաքական
14:44 13/10/2021
Հայաստան

Իրանի գլխավոր դատախազ. Վերջին դեպքերը մեզ ստիպում են՝ Հայաստանի հետ շփումներն ավելի զարգանան

«Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։

Հիշեցնենք, որ Իրանի  գլխավոր դատախազը Հայաստանում է եռօրյա աշխատանքային այցով։
Նա ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա  լինի և կան դրա նախապայմանները։

«Ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ  քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։  Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր  սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նաև ավելացրել է, որ Իրանը  բարիդրացիական կապեր է պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունի, որ նրանք, նախքան հարցի  սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն:
 

Placeholder
Իրանի գլխավոր դատախազ. Վերջին դեպքերը մեզ ստիպում են՝ Հայաստանի հետ շփումներն ավելի զարգանան