Կալիֆոռնիայում հազարավոր բնակիչներ են տարհանվել ուժգին անտառային հրդեհների պատճառով
Աշխարհում
17:30 13/10/2021
Աշխարհ

Կալիֆոռնիայում հազարավոր բնակիչներ են տարհանվել ուժգին անտառային հրդեհների պատճառով

Կալիֆոռնիայի կենտրոնական հատվածում մոլեգնում են անտառային հրդեհները. կրակը շատ արագ է տարածվում, անցած գիշեր մոտ 100 շինություն հայտնվել է հրդեհման վտանգի առաջ, ինչի հետևանքով տեղի իշխանությունները ստիպված են եղել փակել Սանտա Բարբարայի հարևանությամբ խոշոր մայրուղին: Այս մասին գրում է «axios.com»-ը։ 

«Ալիսալ» անվանումը ստացած հրդեհն առաջացել է նույնանուն տեղանքում՝ երկուշաբթի և այժմ տարածվել է 54 227 876 քմ տարածության վրա:

Հրշեջներին հաջողվել է մարել դրա ընդամենը հինգ տոկոսը: Ընդհանուր առմամբ, կրակի դեմ պայքարում է մոտ 800 հրշեջ: Հազարավոր մարդիկ տարհանվել են:

 

Placeholder
Կալիֆոռնիայում հազարավոր բնակիչներ են տարհանվել ուժգին անտառային հրդեհների պատճառով