«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Ադրբեջան՝ «Ղարաբաղի» դեմ խաղին
Աշխարհում
09:21 14/10/2021
Աշխարհ

«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Ադրբեջան՝ «Ղարաբաղի» դեմ խաղին

Ղազախական «Կայրաթ» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը  չի մասնակցի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խմբային խաղում ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ հանդիպմանը։ Այս մասին գրում է Sports.kz-ը՝ նշելով, որ այս մասին ասել են ադրբեջանական ակումբի մամուլի ծառայությունից։ 

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների ցանկում, ովքեր Բաքու են ժամանելու, Հովհաննիսյանի անունը չկա։

«Ղարաբաղ»-«Կայրաթ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 21-ին։

Placeholder
«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Ադրբեջան՝ «Ղարաբաղի» դեմ խաղին