Լիբանանի բանակը զրահապատ մեքենաներ է տեղափոխում Բեյրութ
Քաղաքական
14:58 14/10/2021
Աշխարհ

Լիբանանի բանակը զրահապատ մեքենաներ է տեղափոխում Բեյրութ

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Բեյրութի Թայունի թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս ութը վիրավորվել են: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան շիա կուսկացությունների կողմնակիցները ցույց են իրականացրել՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին: Կրակոցներն ուղղված են եղել ցուցարարների դեմ:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ժողովրդին հանգստության կոչ է արել, ինչպես նաև երկրի Անվտանգության կենտրոնական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:

Հաղորդվում է նաև, որ Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված մի քանի զրահափոխադրիչներ է ուղարկել հրաձգության վայր: Բանակայինները հերթապահում են փողոցներում՝ փորձելով գտնել կրակոցների հեղինակներին:

 

Placeholder
Լիբանանի բանակը զրահապատ մեքենաներ է տեղափոխում Բեյրութ