Մեր փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան
Առողջություն
16:25 14/10/2021
Հայաստան

Մեր փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան

Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել:
Սա, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նշանակում է, որ իրենց  ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

«Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,- գրել է առողջապահության նախարարը։ 

Placeholder
Մեր փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան