14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել
Առողջություն
11:27 14/10/2021
ԼՂՀ

14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից  27-ը Ստեփանակերտ  քաղաքի, 5-ը Ասկերանի և  2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50  վարակակիր:  Բժիշկները 9  հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ միջին ծանրության,  իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 179 քաղաքացու հետազոտություն, որից 1307-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել