Թուրքիայում Կարո Փայլանին և ևս 3 հոգու հնարավոր է զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից
Քաղաքական
18:31 14/10/2021
Տարածաշրջան

Թուրքիայում Կարո Փայլանին և ևս 3 հոգու հնարավոր է զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նախագահականի կողմից ներկայաված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական  «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Placeholder
Թուրքիայում Կարո Փայլանին և ևս 3 հոգու հնարավոր է զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից