Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը չի հաստատել Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրը
Իրանի ԱԳՆ խոսնակը չի հաստատել Ադրբեջանում ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակման ամսին լուրը: Նա նշել է. «Երկու վարորդների վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ադրբեջանում ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրերի տարածվելուց հետո, Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ազատ արձակվածները բանտարկյալներ են, որոնք իրենց հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել են Իրան:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Երկու բանտարկյալներից մեկը, որ պետք է տեղափոխվեն Իրան ՝ պատժի կրումը շարունակելու համար, նույնպես վարորդ է, և նրանք որևէ կապ չունեն կալանքի տակ գտնվող երկու վարորդների հետ»:
Հարկ է նշել, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, երեքշաբթի օրը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով բեռնատարների տարանցիկ ճանապարհի խնդրի լուծման անհրաժեշտությունը, նշել էր. «Երկու երկրները պետք է կանխեն իրենց հարաբերություններում թյուրիմացությունների առաջացումը շարունակեն հարաբերությունները ճիշտ և զարգացող ուղղությամբ»:
Հեռախոսազրույցում, Ջեյհուն Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսային ծառայողները քննարկեն իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու հարցը: Նա նաև նշել է իրանցի երկու վարորդներին աազատ արձակելու հարցին հետամուտ լինելու անհրաժեշտությունը: