Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է
Իրավունք
16:00 15/10/2021
Հայաստան

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է

Րոպեներ առաջ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը:

Հիշեցնենք՝  երեկ Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից տեղեկացել էր, որ Սյունիքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Դատարանը որպես գրավի չափ էր սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։

Placeholder
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է