«Հրապարակ». Արցախից տեղի ունեցող արտագաղթը մտահոգիչ է
Օրվա մամուլ
09:29 15/10/2021
Հայաստան

«Հրապարակ». Արցախից տեղի ունեցող արտագաղթը մտահոգիչ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով: Նրանք կարծում են, որ արտագաղթի հետևանքով կարող է Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլևս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա:

Մանավանդ, նրանց շատ լավ հայտնի է ադրբեջանցիների` մորեխի պես աճելու և ամեն ծակուծուկից ներթափանցելու սովորությունը: Իսկ երբ լրանա խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը, և պարզվի, որ Արցախում հայերի քանակը խիստ կրճատվել է, իրենց հետագա ներկայության հարցն էլ օդից կարող է կախվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Արցախից տեղի ունեցող արտագաղթը մտահոգիչ է