ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի
Իրավունք
15:49 15/10/2021
Հայաստան

ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

Արգիշտի Քյարամյանի՝ հոկտեմբերի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ մանրամասնելով, որ մինչ այդ նա զբաղեցնում էր քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից:

 

Placeholder
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի