Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չպետք է սրանց թույլ տալ, որ ՀՀ-ում ազատ խոսքի, բազմակարծության միջավայրը վերջնականպես վերացնեն. Աննա Մկրտչյան
«Հայաստանում այսօր այն իրավիճակն է, որ խոսքի ազատության, մարդու իրավունքների սահմանափակումները տարածվում են բոլորի վրա անկախ իր կարգավիճակից»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ ՀՀ-ում իշխանության աթոռներին նստած անձանց հիմնական գործիքակազմը, գործառույթներն ամբողջությամբ վերաշարադրվել, վերակառուցվել են հենց ճնշման, նույնիսկ ֆիզիկական բռնությունների միջոցով իրենց համար ճիշտ մթոնոլորտ և միջավայր ստեղծելու համար:
«Իրենց որդեգրած հիմնական սկզբունքն է՝ խոսելուց առաջ մտածեք, հետո մի քիչ էլ մտածեք, հետո մի քիչ ավելի շատ մտածեք ու վերջում մի խոսեք: Սա է այն ապահովության բանաձևը, որ մեզ համար առաջարկում է Փաշինյանն իր իշխանամերձ քրեաօլիգարխներով, իշխանամերձ իրավապահ համակարգով»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, առաջին գործիքը, որ իրենք լայնորեն կիրառում են՝ ոլորտի խնդիրները լուծելու փոխարեն առաջին հերթին սկսում են խոսքի ազատության սահմանափակումներից:
«Երկրորդ՝ իրենց այլևս չեն թաքցնում, որ Հայաստանում չկա ուղղակի իշխանությունների տարանջատման սկզբունքը, չի գործում: Իմ համոզմամբ, Փաշինյանի կողմից ոչ թե խոսքի վրիպումներ են, որ կառավարության նիստի ժամանակ ուղղակիորեն հրահանգավորում է ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին՝ խոսելով ձերբակալությունների, կալանավորումների մասին, կամ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն մոտենում է ամբիոնին ու ասում, որ ձեր հետևողականության շարունակականությունը կարող է բերել նրան, որ ԱԱԾ-ն սկսի զբաղվել ձեզնով»,- ասաց Ա.Մկրտչրյանը:
Նրա կարծիքով, սա անում է դիտավորյալ, շատ լավ հասկանալով, որ չունի դրա իրավասությունը, ՀՀ-ում քրեադատավարական ընթացակարգերը հստակ սահմանաված են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, բայց ի լուր հանրությանը ցույց է տալիս, որ ունի այդ իշխանությունը, իր համար չկան սահմանափակումներ, եթե ցանկանա այս բնագավառում լինեն կալանավորում, դրանք կլինեն անկախ հիմնավորումները բավարար են, կան, չկան:
«Ստացում է՝ իշխանությունը զավթած անձինք հասնում են իրենց ցանկալի իրավիճակին ուղղակի Հայաստանում կտրուկ նվազում է բազմակարծությունը, եթե չասեմ վերանում է, մարդիկ սկսում են իրենց կարծիքը չարտահայտել, կամ զգուշավոր, այնպիսի բառապաշարով, որոնք հաճելի են իշխանություններին:
Վստահ եմ՝ այս հանգամանքի դեմ պայքարելու միակ ձևը պարբերաբար, առանց ենթարկվելու այն հանգամանքին, որ լինելու են բռնաճնշումներ, խոսել և թույլ չտալ սրանց, որ Հայաստանում ազատ խոսքի, բազմակարծության միջավայրը վերջնականպես վերացնեն»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Ըստ նրա, Հայաստանում բազմակարծության թեմայի փակումը կբերի այս իշխանության երկարաձգմանը, քանի որ, ինչպես ստի, կեղծիքի մանիպուլյացիայի ազդեցության տակ կարողացան գալ իշխանության, այդպես պետք է հաստատեն անդեմ հասարակություն, որը որևէ վտանգ չի ներկայացնի իրենց իշխանությանը: