ԱՀ ՊՆ. Ադրբեջաական ստորաբաժանումները կրակ են բացել սանիտարական մեքենայի ուղղությամբ
Քաղաքական
12:52 15/10/2021
ԼՂՀ

ԱՀ ՊՆ. Ադրբեջաական ստորաբաժանումները կրակ են բացել սանիտարական մեքենայի ուղղությամբ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ԱՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Placeholder
ԱՀ ՊՆ. Ադրբեջաական ստորաբաժանումները կրակ են բացել սանիտարական մեքենայի ուղղությամբ