Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աֆղանստանի Կանդահար նահանգի շիական մզկիթի մոտակայքում պայթուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նշվում է, որ մահապարտ-ահաբեկիը կազմակերպել է պայթյունը, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։