Կանդահարում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 63–ի
Իրավունք
11:30 16/10/2021
Աշխարհ

Կանդահարում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 63–ի

Աֆղանստանի Կանդահար քաղաքի շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 63 -ի: Այս մասին գրում է «ՌԻԱ նՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով  տեղական հիվանդանոցներից մեկի աղբյուրին:

Ավելի վաղ հայտնել են 41 զոհերի մասին։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ 83 մարդ էլ ստացել է վիրավորում։

Պայթյունը տեղի է ունեցել մեկ օր առաջ: Ըստ «ՌԻԱ Նովոստի»–իի աղբյուրի, հարձակումը կատարել են երեք մահապարտներ, ևս մեկը կրակ է բացել շենքի վրա: ԶԼՄ -ների տվյալներով ՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

 

Placeholder
Կանդահարում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 63–ի