16.10.2021. Կորոնավիրուսով 42 հիվանդ է մահացել
Առողջություն
11:48 16/10/2021
Հայաստան

16.10.2021. Կորոնավիրուսով 42 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք:

«Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1233 է»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն` առողջացած, 5754-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 874 598 թեստավորում:

Placeholder
16.10.2021. Կորոնավիրուսով 42 հիվանդ է մահացել