Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19-ի պատվաստման 600 պատասխան է կեղծել
Աշխարհում
09:07 16/10/2021
Աշխարհ

Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19-ի պատվաստման 600 պատասխան է կեղծել

Ավստրալիայում կինը բժշկի անվան տակ 600 կեղծ տեղեկանք է ներկայացրել COVID-19-ի պատվաստումներից ազատվելու մասին։ Նրան սպառնում է 10 հազար դոլարի տուգանք կամ ազատազրկում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով ABC հեռուստաալիքին:

Ոստիկանությունը ձերբակալել է Քվինսլենդ նահանգի 45-ամյա բնակչուհուն, որը բժշկական պրակտիկայի հավաստագիր չունի ։  Սակայն, ինչպես նշում Է ABC-ն, նա չի ընդունում, որ ինչ-որ բան սխալ է արել ։ 

Հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության տեսուչի խոսքերն այն մասին, որ ձերբակալվածն իրեն իրավունք է վերապահում նման հավաստագրեր տրամադրել, քանի որ դեմ է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստմանը:

Այժմ ոստիկանությունը զբաղված է բացահայտելու 600 քաղաքացու գործը, ովքեր նման կեղծ տեղեկանքներ են ստացել ամբողջ Ավստրալիայում ։  Ձերբակալվածի դատավարությունը նախատեսված է հոկտեմբերի 28-ին ։ 

Placeholder
Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19-ի պատվաստման 600 պատասխան է կեղծել