Ադրբեջանի կրակից Երասխում բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան
Հասարակություն
12:00 16/10/2021
Հայաստան

Ադրբեջանի կրակից Երասխում բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան

Ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակած կրակոցներից Արարտի մարզի Երասխ գյուղում խոտի 8000 հակ է այրվել։ Այս մասին հայտնում  է ԱԻ նախարարությունը։Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

Placeholder
Ադրբեջանի կրակից Երասխում բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան