ՊԲ-ն հերքում է, իսկ հավատացողներ չկան
Քաղաքական
14:52 16/10/2021
Հայաստան

ՊԲ-ն հերքում է, իսկ հավատացողներ չկան

Արցախի Պաշտպանության բանակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  «պաշարված»  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։

Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»։

Ի պատասխան այդ հայտարարություն, բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում նշել են, որ չեն հավատում ՊԲ-ին։

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների. «ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյալը) հիմա փաստացի պաշարված է»։

 




Placeholder
ՊԲ-ն հերքում է, իսկ հավատացողներ չկան