Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրավերով կմեկնի Մոսկվա
Քաղաքական
15:48 16/10/2021
Աշխարհ

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրավերով կմեկնի Մոսկվա

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կայցելի Մոսկվա՝ գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը: Այս մասին գրում է «mehrnews.com»–ը։

Այցի նպատակը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը զարգացնելն է:

Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադդամը՝ նշելով, որ գեներալ-մայորը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:  

Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել համագործակցության զարգացմանը և համատեղ պաշտպանությանը և ռազմական ոլորտում հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:

Placeholder
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրավերով կմեկնի Մոսկվա