Իրանից Ալիևին հորդորում են զգույշ լինել ու սպառնում պատասխան տալ
Քաղաքական
10:57 16/10/2021
Տարածաշրջան

Իրանից Ալիևին հորդորում են զգույշ լինել ու սպառնում պատասխան տալ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձագանքել է Իրանի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին մեղադրանքներին և հարևան երկրին խորհուրդ տվել զգույշ լինել՝ չընկնելու սատանաների, հատկապես սիոնիստական ռեժիմի ծուղակը: Այս մասին գրում է «Իրնա» իրանական կայքը։

«Հարևանի սկզբունքներն ու պահանջները անտեսելը, կեղծ և ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության և խոհեմության նշան չէ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շամխանին:

Նա կոչ է արել Ադրբեջանի նախագահին չխաբվել ու չընկնել սատանաների թակարդները:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների՝  ԻԻՀ ԱԳ նախարար Սաիդ Խաթիբզադեի՝ ավելի վաղ հայտարարել էր, որ լրատվամիջոցների նման մեղադրանքները միայն Սիոնիստական ռեժիմի շահերից են բխում ՝ ազդելու Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա:

Ընդգծելով երկու ազգերի միջև ամուր եղբայրական հարաբերությունները՝ Խաթիբզադեն հավելել էր՝  ցավոք, չնայած տարբեր շփումներում Բաքվից ստացված մասնավոր և դրական ուղերձներին, Բաքուն մտադիր է կատարել կեղծ հայտարարություններ լրատվամիջոցների համար, որոնց համապատասխան պատասխաններ կտրվեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում ունեցած ելույթում Հայաստանից բացի մեղադրանքներ հնչեցրեց Իրանի հասցեին։

«Ադրբեջանը կանգենցրել է թմրամիջոցների շրջանառությունն Իրանից Ջաբրայիլի (Ջրական) շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա»,- ընդգծել է Ալիևը՝ ասելով, թե Հայաստանը՝ դավադրության մեջ մտնելով Իրանի հետ, թմրանյութեր է տեղափոխել Եվրոպա։
 


 

Placeholder
Իրանից Ալիևին հորդորում են զգույշ լինել ու սպառնում պատասխան տալ