Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Աշխարհում
16:59 16/10/2021
Տարածաշրջան

Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսը շրջվել է, այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել Անթալիայի Մանավգատ շրջանում։ Ինչպես գրում է պարբերականը, անձրևի պատճառով զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը սայթաքուն ճանապարհի վրա չի կարողացել կառավարել մեքենան, մեքենան քշել է և դուրս  եկել ճանապարհից ու շրջվել: Ուղևորները ստիպված են եղել դուրս գալ դիմապակուց։

Ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից յոթը ՝ ռուսաստանցիներ։ Պարբերականի տեղեկություններով ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է, որ վթարի հետևանքով տուժել է 7 ռուսաստանցի:

Placeholder
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել